շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռոսստորուդնիչեստվոն հոգեբանական աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Ռոսստորուդնիչեստվոն հոգեբանական աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Ռոսսոտրուդնիչեստվոն Ռուսական մարդասիրական առաքելության աջակցությամբ հոգեբանական օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
 
Ռուսական տան տելեգրամյան ալիքում նշվում է, որ հոգեբանասոցիալական կարգավորման կենտրոնի հետ համատեղ ճանապարհային քարտեզ է մշակվել։ Այդ ուղղությամբ համագործակցելու հարցեր են քննարկել Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ու կենտրոնի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Ռոսսոտրուդնիչեստվոն կօգնի ծրագրի գործարկման հարցում։
 
«Այժմ մասնագետները մոնիտորինգ են իրականացնում Սյունիքում։ Այնուհետև կկազմվեն օգնության կարիք ունեցող մարդկանց ցուցակները։ Ենթադրվում է, որ կենտրոնի աշխատակիցներն առաջին փուլում կընդունեն մինչև 50 տեղահանվածի, խորհրդատվությունները կտևեն 2-6 շաբաթ», – նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: