կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ

Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ

Ռոսկոսմոսը, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու առումով:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հայտարարությանը։

«Ի պատասխան մեր ձեռնարկությունների դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ Կուրու տիեզերական կենտրոնից տիեզերական արձակումներ կազմակերպելու և Ֆրանսիական Գվիանայից իր տեխնիկական անձնակազմին, ներառյալ՝ արձակման համախմբված անձնակազմին դուրս բերելու հարցում»,- փետրվարի 26-ին Telegram-ի իր ալիքում գրել է Ռոգոզինը։ 

Այս պահին, հավելել են Ռոսկոսմոսում, մշակվում է ռուս աշխատակիցների հեռանալու հարցը։

  • Կիսվել: