երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռոսկոմնադզորը հայտնել է արտասահմանյան հարթակներում ԶԼՄ-ների եւ ռուսաստանցիների համար 85 սահմանափակումների մասին

Ռոսկոմնադզորը հայտնել է արտասահմանյան հարթակներում ԶԼՄ-ների եւ ռուսաստանցիների համար 85 սահմանափակումների մասին

Ռոսկոմնադզորը հայտնել է արտասահմանյան հարթակներում ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների համար 85 սահմանափակումների մասին։

Ռոսկոմնադզորի սահմանափակումների թվում են՝

YouTube — 36 (23 օգտահաշվի արգելափակում);

Facebook — 18 (14);

Instagram — 13 (12);

Twitter — 9 (5);

TikTok — 7 (3);

Google — 2 սահմանափակում ԶԼՄ-ների հավելվածների ներբեռնման մասով։

Ռոսկոմնադզորը նշել է, որ Twitter-ում սահմանափակումների դեպքերից մեկը կապված է օգտահաշիվների զանգվածային արգելափակման հետ, որոնք, իբր, կապված են Ռուսաստանի իշխանությունների հետ։ Թե քանի հաշիվ է փակվել, չի նշվում։

Սահմանափակումների տակ են հայտնվել «Россия сегодня», ТАСС, ВГТРК, «Первый канал», РБК, РЕН ТВ, НТВ, «Москва 24» եւ այլ լրատվամիջոցներ, հաղորդում է Коммерсантъ-ը։

  • Կիսվել: