չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռոսկոմնադզոր-ն արգելափակել Է Facebook-ը Ռուսաստանի տարածքում

Ռոսկոմնադզոր-ն արգելափակել Է Facebook-ը Ռուսաստանի տարածքում

''Ռոսկոմնադզորը" որոշում է կայացրել արգելափակել Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը: Այս մասին մարտի 4-ին հայտնել Է գերատեսչությունը:

"Ձեռնարկվել են պատասխան միջոցառումներ՝ ռուսական ԶԼՄ-ների հասանելիությունը սահմանափակելու համար: 2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել Facebook-ի հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc ընկերությանը) Ռուսաստանի Դաշնության տարածքում", - ասված Է հայտարարության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ դեռեւս 2020 թվականի հոկտեմբերից գրանցվել է "Facebook-ի կողմից ռուսական ԶԼՄ-ների եւ տեղեկատվական ռեսուրսների խտրականության 26 դեպք": Նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցում հասանելիությունը սահմանափակվել է "Զվեզդա" հեռուստաալիքի, "ՌԻԱ Նովոստի" լրատվական գործակալության, Russia Today-ի, Sputnik-ի, ինչպես նաեւ "Լենտա" տեղեկատվական ռեսուրսների հաշիվներին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ "Ռոսկոմնադզորը" հայտարարել էր Facebook-ի հասանելիության մասնակի սահմանափակման մասին՝ նշելով, որ սոցցանցերը մասնակից են ճանաչվել Մարդու իրավունքների եւ ազատությունների խախտմանը: Ավելի ուշ կապի եւ զանգվածային հաղորդակցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը սկսել է դանդաղեցնել երթեւեկությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: