«Ռոսատոմ»-ի մաս կազմող ձեռնարկության կապիտալ շինարարության գծով տնօրենը ձերբակալվել է Ուկրաինայի ԶՈՒ-ին ֆինանսավորելու կասկածանքով
«Ռոսատոմ»-ի մաս կազմող «Ատոմստրոյէքսպորտ» ձեռնարկության կապիտալ շինարարության գծով տնօրեն Միխայիլ Շչերբակը ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է The Insider-ը՝ հավելելով, որ նրա ձերբակալությունը հաստատել է կորպորացիայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Շչերբակը կասկածվում է Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու մեջ, սակայն ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։


