շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռոհանին հրամայել է արագ կարգավորել սահմանային առևտուրը և դիմակայել սահմանային առևտրի խնդիրներին

Ռոհանին հրամայել է արագ կարգավորել սահմանային առևտուրը և դիմակայել սահմանային առևտրի խնդիրներին

ԻԻՀ նախագահն ընդգծել է սահմանային առևտրուրն արագ կարգավորելու և սահմանային առևտրի անհարմարությունները կարգավորելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում ասել է.«Սահմանային առևտուրը ձևավորվել է՝ սահմանամերձ բնակիչների կենսապայմանները բարելավելու և միևնույն ժամանակ հարևան երկրների հետ առևտրի ոլորտին օգնելու նպատակով: Բոլորը պետք է փորձեն արագ կարգաորել իրավիճակը»:

ԻԻՀ նախագահը, կարևորելով այս որոշումների ճշգրիտ և արագ իրականացման անհրաժեշտությունը, հայտարարել է.«Կառավարությունը փորձել է սահմանային փոխանակումներում կարգուկանոն հաստատելով և սահմանամերձ բնակիչների համար այդ նախագծի առավելություններից օգտվելու հնարավորություն ստեղծելով, վերացնել կաշարակերության նախադրյալները»:

 

  • Կիսվել: