ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիայում է

Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիայում է

Թուրքական մամուլը հայտնում է, որ աշխարհահռչակ ամերիկացի օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիա է եկել իրեն պատկանող «Nobu» ռեստորանի համար։ Դե Նիրոն հայտնել է, որ ուրախ է Ստամբուլում գտնվելու համար։

Ճապոնական խոհանոցը ներկայացնող և Ստամբուլում տեղակայված «Nobu» ռեստորանի համասեփականատեր Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիա է եկել ճապոնացի խոհարար Նոբու Մացուհիսայի, ռեստորանների ցանցի գլխավոր տնօրեն Ֆումիհիրո Տահարայի և պրոդյուսեր Մեիր Թեփերի հետ։

«The Ritz-Carlton» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դե Նիրոն ասել է, որ չի օգտվում սոցցանցերից, չի ներթափանցում սոցցանցերի հիմարությունների մեջ։

Նա ասել է, որ այդ հարթակներում ամեն մեկն իր կարծիքն է արտահայտում իր մասին, իսկ ինքն այդ կարծիքների կարիքը չունի, գրում է Ermenihaber.am-ը։

  • Կիսվել: