հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ն Գերմանիային է արտահանձնել զվարճանքի հաստատության մուտքի մոտ նռնակ պայթեցրած ադրբեջանցուն

ՌԴ-ն Գերմանիային է արտահանձնել զվարճանքի հաստատության մուտքի մոտ նռնակ պայթեցրած ադրբեջանցուն

Ռուսաստանը Գերմանիային է արտահանձնել է Ադրբեջանի քաղաքացուն, որը կասկածվում է զվարճանքի հաստատության մուտքի մոտ նռնակ պայթեցնելու մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր Ա.Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի ՛՛Դոմոդեդովո՛՛ օդանավակայանում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլշադ Ազիզովին, նույն ինքը ՝ Էլշադ Գուլամմիրզաևին, հանձնեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՛՛:

Նա նաև հավելել է, որ կասկածյալը միջազգային հետախուզման մեջ էր գերմանական Սաարբրյուկեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատի հարցումով:

Նշենք, որ Գերմանիայի իշխանությունները Ազիզովին մեղադրում են սպանության փորձի մեջ. 2016-ին նա նռնակ է պայթեցրել ժամանցի հաստատության մուտքի մոտ, որտեղ այդ ժամանակ մարդիկ էին գտնվում:

Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել ազգամիջյան բախումների ընթացքում:

 

 

  • Կիսվել: