չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածք է խոցել. Ռուսաստանի ՊՆ

ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածք է խոցել. Ռուսաստանի ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
 
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին խոցել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, վառելիքի պահեստարանները, ինչպես նաև 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: