երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ ԶՈւ-ն երկու հարվածով ավելի քան 500 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն երկու հարվածով ավելի քան 500 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Խարկովի շրջանում բարձր ճշգրտությամբ հարվածներով ոչնչացրել են 92-րդ մեխանիզացված բրիգադի մինչև 130 ուկրաինացի ազգայնականների, ինչպես նաև մինչև 400 զինծառայողների՝ ԴԺՀ-ում 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի տեղակայման վայրում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
 
«Խարկով քաղաքի շրջանում 92-րդ մեխանիզացված բրիգադի դիրքերի ուղղությամբ օդատիեզերական ուժերի կողմից բարձր ճշգրտության զենքով հարվածների արդյունքում ոչնչացվել է մինչև 130 զինծառայող ու 13 միավոր զրահատեխնիկա։ Դոնեցկի Կոնստանտինովկա բնակավայրի շրջանում խոցվել է 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի ստորաբաժանումների տեղակայման ժամանակավոր կետը: Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի մինչև 400 զինծառայող ու 20 միավոր ռազմական տեխնիկա», - նշված է ամփոփագրում:
 
Բացի այդ, ռուսական ավիացիան մեկ օրում խոցել է ուկրաինական զինված կազմավորումների կառավարման երկու կետ, ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության երկու ու վառելիքի մեկ պահեստ:
Ռուսաստանի ՊՆ-ում հայտնել են նաև, որ ուկրաինական զորքերի 54-րդ մեքենայացված, 56-րդ ու 58-րդ մոտոհրաձգային բրիգադների ստորաբաժանումները, մեծ կորուստների պատճառով կորցնելով մարտունակությունը, թողել են զբաղեցրած դիրքերը ԴԺՀ-ում:

  • Կիսվել: