հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ վարչապետի տեղակալը երկօրյա այցով կմեկնի Իրան

ՌԴ վարչապետի տեղակալը երկօրյա այցով կմեկնի Իրան

Ռուսաստանի վարչապետի տեղակալ Ալեքսանդր Նովակը՝ բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, երեքշաբթի մտադիր է երկօրյա այցով ժամանել Իրան, տեղեկացնում է Mehr-ը։

Նովակի այցը Իրան տեղի կունենա մայիսի 16-17-ը։

Ակնկալվում է, որ նա հանդիպումներ կունենա իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներառյալ՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջիին, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերին և ԻրանիԿենտրոնական բանկի կառավարիչ Մոհամադ Ռեզա Ֆարզինին։

Նովակը կայցելի նաև նավթի գազի, նավթավերամշակման և նավթաքիմիայի 27-րդ իրանական միջազգային ցուցահանդեսը և Թեհրանի 34-րդ գրքի միջազգային   տոնավաճառը։ 

  • Կիսվել: