շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ում Սիմոնյանի և Սոբչակի գործով դպրոցական է ձերբակալվել

ՌԴ-ում Սիմոնյանի և Սոբչակի գործով դպրոցական է ձերբակալվել

Մոսկվայում ձերբակալվել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ենթադրաբար ծրագրված «մահափորձի» գործով 8-րդ մեղադրյալին: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ խոսքը անչափահասի մասին է, որը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության մեղադրանքով: Դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է մինչև սեպտեմբերի 14-ը։

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածը Մոսկվայի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Ռ.-ն է, նա բերման է ենթարկվել հուլիսի 17-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է «Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ մահափորձերի» կանխման մասին։

  • Կիսվել: