ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը

ՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը

Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Չեչնիայում` 39,46%:

Դիտորդները նշում են, որ այս անգամ գրանցվել են ավելի շատ խախտումներ, քան 2011թվականին:

«Գոլոս» շարժման համաձայն՝ կան քվեաթերթիկների լցոնումներ և ընտրողների կուտակումներ ընտրատեղամասերում: Պետդումայում էլ հայտարարել էին, որ «Գոլոսը» գումար է ստացել ընտրությունների արդյունքները վարկաբեկելու համար:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դժգոհում է դրսից կատարվող լայնածավալ կիբերհարձակումներից: Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններ ացկացվելու են երկու փուլով:

Քվեարկության առաջին փուլում պետդումայի 450 պատգամավորների մի կեսին կընտրեն համամասանական ընտրակարգով, երկրորդ փուլում՝ մեծամասնական ընտրակարգով: Ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն: Քվեարկությունը կտևի 3 օր: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 19-ը:

  • Կիսվել: