ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ում մշակված անօդաչու սարքերը գերազանցում են թուրքական«Բայրաքթարներին». ՌԴ փոխվարչապետ

ՌԴ-ում մշակված անօդաչու սարքերը գերազանցում են թուրքական«Բայրաքթարներին». ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրքական գրոհային «Բայրաքթար» անօդաչու սարքին։ Այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլև տեխնիկական բնութագրերով գերազանցում են ձեր կողմից նշված անօդաչու սարքերին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական անօդաչու սարքերը կարո՞ղ են մրցել Բայրաքթարի հետ։

«Իհարկե, մենք այս շուկայում խաղալու հնարավորություն ունենք։ Ցավոք սրտի, մի փոքր ուշ մտանք շուկա։ Այն պատմականորեն զբաղեցրել են իսրայելական, ամերիկյան, չինական արտադրողները, որոնք ակտիվորեն ներկա են եղել այս շուկայում վերջին հինգից վեց տարիների ընթացքում և շատ ագրեսիվ և դինամիկ զարգացում են ապրում: Բայց Ռուսաստանն այս հարցում շանս ունի»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը:

«Վերջին ցուցահանդեսը Դուբայում էր, որտեղ մենք արդեն ներկայացրել ենք մեր նմուշները, ինչը կստեղծի նոր շուկայական հնարավորություններ, և Ռուսաստանը կարող է մտնել այս տեսակի զենքեր արտահանող երկրների ակումբ»,- եզրափակել է նա:

  • Կիսվել: