հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՌԴ-ում կործանված ռազմական տրանսպորտային ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները զոհվել են. ՌԴ ՔԿ

ՌԴ-ում կործանված ռազմական տրանսպորտային ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները զոհվել են. ՌԴ ՔԿ

Այսօր Ռուսաստանի Իվանովոյի մարզում կործանվել է Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ: Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 7 մարդ։

Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ կործանված Ան-22 ռազմական ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ թռիչքների նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածի հատկանիշներով։

  • Կիսվել: