ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ում հրդեհված շուկայի տարածքից դուրս է բերվել 153 մարդ, տուժածներ չկան

ՌԴ-ում հրդեհված շուկայի տարածքից դուրս է բերվել 153 մարդ, տուժածներ չկան

Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում այսօր՝ օգոստոսի 28-ին, հրդեհվել է շուկայի տանիքը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

РИА Новости-ից տեղեկանում ենք, որ ընդհանուր առմամբ տարածքից դուրս է բերվել 153 մարդ, տուժածներ չկան։

Ժամը 19:35-ին հրդեհը մեկուսացվել է 7000 քմ տարածքում և սկսվել է կառույցների ապամոնտաժումը։

Նշվում է, որ հրդեհ է բռնկվել նաև շուկայի հարևանությամբ գտնվող տան բնակարաններից մեկի պատշգամբում։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ այս իրադարձությունները միմյանց հետ կապված չեն։

  • Կիսվել: