շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի, հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)

ՌԴ-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի, հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)

Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի ՛՛Կրոկուս Սիթի Հոլ՛՛ համերգասրահում ահաբեկչության հետևանքով բռնկված հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել:

Հիշեցնենք, որ հարձակվողները կրակ են բացել, որից հետո պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել: Այն գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է շենքի վերին հարկերը։

Այս պահին հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 477 մարդ և 183 միավոր տեխնիկա:

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 80 մարդ, որոնցից երեքը երեխաներ են, տուժել է ավելի քան 120 մարդ:

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության վերաբերյալ։

Այն, թե ինչպիսին է այժմ Crocus City Hall-ը ահաբեկչությունից հետո, կարող եք դիտել տեսանյութում:

  • Կիսվել: