երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-Ուկրաինա. կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի մասին

ՌԴ-Ուկրաինա. կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի մասին

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը, հայտնել է, որ Գոմելում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները մոտ հինգ ժամ են տեւել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ կողմերին հաջողվել է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել։ Նա հայտնել է, որ Մոսկվան եւ Կիեւը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ հաջորդ հանդիպումն առաջիկա օրերին կկայանա:

Ինչպես հայտնել է պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ Ուկրաինայի հետ բանակցություններում գտնվել են կետեր, որոնցով հնարավոր է առաջընթացը։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը պատրաստ է եղել լսել եւ մասնակցել արդիական հարցերի առավել մանրամասն քննարկմանը:

ՈՒՆԻԱՆ-ի տեղեկացմամբք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ հաստատել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի մասին։ Նա նշել է. ՛՛Կողմերը առանձնացրել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ որոշակի լուծումներ են նախանշվել՛՛։

Նշվում է, որ բանակցությունների մասնակիցները վերադառնում են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ քննարկելու արդյունքները:

  • Կիսվել: