երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ տնտեսության ամրության պաշարը բավարար է առաջ գնալու համար․ Պուտին

ՌԴ տնտեսության ամրության պաշարը բավարար է առաջ գնալու համար․ Պուտին

Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը տարեվերջին ակնկալվում է 3,5%, ինչը լավ ցուցանիշ է, նախորդ տարվա անկումը հետ կբերվի։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«ՌԴ տնտեսությունը բավական ամրության պաշար ունի առաջ գնալու համար», - ասել է նա։
Պուտինը նշել է, որ բնակչության իրական եկամուտներն աճում են, գործազրկությունն այժմ 2,9% է։ ՌԴ առաջնորդի խոսքով` սա ինտեգրված տնտեսության շատ լավ ցուցանիշ է։
 
Նա հավելել է, որ ՌԴ-ում իրական աշխատավարձերը կաճեն մոտ 8%-ով` գնաճը չհաշված, ՌԴ ձեռնարկությունների շահույթը 2023 թվականի արդյունքներով կաճի 24%-ով, ռուսական բանկային ոլորտն ավելի քան 3 տրլն ռուբլի կվաստակի։
 
«Աճում է նաև մշակող արդյունաբերությունը՝ տարեկան 7,5%։ Ռուսաստանում վաղուց նման բան չէր եղել», - ասել է Պուտինը։
 
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի պետական պարտքը կրճատվել է, երկիրը նաև կանոնավոր կերպով վերադարձնում է միջազգային վարկերը։ Մարումը ռիթմիկ է, ժամկետներից շուտ։
Իր հիմնական խնդիրը նախագահը համարում է ՌԴ-ի ինքնիշխանության, սահմաններում անվտանգության ամրապնդումը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովումը։ Նա ընդգծել է, որ ֆինանսատնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանությունը յուրաքանչյուր երկրի ապագան է, այդ թվում՝ Ռուսաստանի։

  • Կիսվել: