ՌԴ սառեցված ակտիվները կբավականացնեն մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսելու» համար. Պեսկով
Եվրոպայում ռուսաստանյան սառեցված ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»։ Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հեղինակ և համավարող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Վեստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ գումարները, որոնց մասին նրանք խոսում են, սկզբունքորեն կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»:
Նա նաև նշել է, որ եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավեն, ապա դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ ամբողջական երկրներ:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է 2026-2027 թվականներին Ուկրաինայի ֆինանսավորման երկու տարբերակ, որոնցից մեկը ենթադրում է ՌԴ ակտիվների հարկադիր առգրավում:


