հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ՌԴ ՔԿ ղեկավարը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Պեսկով

ՌԴ ՔԿ ղեկավարը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Պեսկով

ՌԴ ՔԿ ղեկավարը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, խնդրահարույց հարցերը քննարկվում են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Խոսելով Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերի մասին` ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Մոսկվան կպաշտպանի իր քաղաքացիների շահերը և կօգտագործի առկա բոլոր միջոցները։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին։

  • Կիսվել: