շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Ամդոլահյանի հետ։  Այս մասին հայտնում է Իրանում ՌԴ դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ Թեհրանում հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ազգային համակարգողների առաջին հանդիպման շրջանակում։

  • Կիսվել: