չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն սադրանք է անվանել Լեհաստանում ռուսական հրթիռների ընկնելու մասին հայտարարությունը

ՌԴ ՊՆ-ն սադրանք է անվանել Լեհաստանում ռուսական հրթիռների ընկնելու մասին հայտարարությունը

Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինալեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել:

Նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյեվոդության Պրզևոդուվ գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։

 

  • Կիսվել: