ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԶԱԷԿ-ը գրավել փորձող ուկրաինական դեսանտի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԶԱԷԿ-ը գրավել փորձող ուկրաինական դեսանտի ոչնչացման մասին

Ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինական զորքերի դեսանտը, որը փորձել էր գրավել Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանը, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է Ինտերֆաքս-ը։

«Այսօր՝ մոտավորապես առավոտյան ժամը չորսի սահմաններում, հակառակորդը մինչեւ երկու վաշտի ուժերով կրկին փորձել է դեսանտ իջեցնել Կախովի ջրամբարի ձախ ափին եւ գրավել ատոմային էլեկտրակայանի տարածքը», - ասել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 90 ուկրաինացի զինծառայող եւ 14 նավակ։ «Դեսանտի մնացորդները հրետանային կրակով ցրվել են Կախովի ջրամբարի ջրատարածությունում»,- ասել է գեներալը։

Բացի այդ, նա նշել է, օրվա ընթացքում  Ուկրաինայի ԶՈւ հրետանու կողմից 13 արկ է արձակել Էներգոդար քաղաքի հյուսիսային արվարձանների եւ ատոմակայանի հարակից տարածքների ուղղությամբ։

«Հարվածները հասցվել են Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրի տարածքից, որը վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ռուսական հրետանային ստորաբաժանումների պատասխան կրակով հակառակորդի կրակային ուժը ճնշվել է։ ԱԷԿ-ում զոհեր եւ ավերածություններ չկան։ Ռադիացիոն իրավիճակը նորմայի սահմաններում է»,- ասել է Կոնաշենկովը։

 

  • Կիսվել: