շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրին, երկաթուղային հանգույցներին, զինանոցներին, Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների տեղակայման վայրերին:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասված է, որ  որ հարվածները հասցվել են օդային, ծովային, ցամաքային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով:

Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի տեղեկությամբ՝ գիշերային հարձակման հետևանքով վնաս է հասցվել Դնեպրոպետրովսկի մարզում և Զապորոժիեում գտնվող էներգետիկ օբյեկտներին: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է 31 ԱԹՍ:

  • Կիսվել: