երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարված հասցնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարված հասցնելու մասին

Այսօր Ռուսաստանի զինված ուժերը մարտի 31-ին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Լվովի մարզի կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կա 1 զոհ։ Այս մասին հայտնել է Լվովի մարզային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Մաքսիմ Կոզիտսկին։

Նա նշել է, որ հարվածների հետևանքով մեկ ադմինիստրատիվ շենք է փլվել, ինչի հետևանքով նարև հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է հրշեջների կողմից։

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բարձր ճշգրտությամբ հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին:

Ինչպես հաղորդվում է՝ հարվածների արդյունքում խափանվել է Ուկրանիայի սպառազինության պատրաստման և վերականգնման պաշտպանական արդյունաբերության աշխատանքը։

  • Կիսվել: