ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ ավելի քան 100 ԱԹՍ է արձակել
Ուկրաինական ուժերը գիշերվանից 100-ից ավելի ԱԹՍ են արձակել Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի, Աստրախանի և այլ մարզեր: Տամբովի մարզում նավթաբազա է հրդեհվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ռուսական ուժերն էլ անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դնեպրոպետրովսկին: Կա 2 զոհ, վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ թիրախավորվել են նաև Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները:
Գերատեսչությունը հաղորդել է մարտի դաշտում առաջխաղացման մասին:


