շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական 22 ԱԹՍ ոչնչացնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական 22 ԱԹՍ ոչնչացնելու մասին

Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ռուսական վեց մարզերի օդային տարածքում ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «10 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի, 4-ական՝ Օրյոլի և Ռոստովի տարածքներում, 2-ը՝ Բելգորոդի և 1-ական՝ Վոլգոգրադի և Լիպեցկի մարզերի տարածքներում»:

Իր հերթին Բելգորոդի մարզպետ Գլադկովն իր տելեգրամյան տեղեկացրել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել:

«Ծանր վիճակում գտնվող տղամարդուն, որը ստացել է ականապայթյունային վնասվածք և վիրավորում ոտքի շրջանում, շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-նշել է նա:

  • Կիսվել: