ՌԴ ՊՆ-ն հայտնել է իր վերահսկողության ներքո նոր տարածք անցնելու մասին
Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Օտրադնոյեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1465 զինվոր։
Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նիժնի Նովգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ մարդ՛՛։


