երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելոգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելոգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր թելեգրամյան ալիքում հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։

«Սեպտեմբերի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01։20-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 02։20) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերը երկու ուկրաինական անօդաչու են ոչնչացրել Բելգորոդի մարզի տարածքում

  • Կիսվել: