ՌԴ Պետդումայի փոխխոսնակը հայտնել է երկրում միգրանտների թվային հսկողություն սահմանելու մասին
Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի: Այս մասին վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նևերովը:
Ըստ Նևերովի՝ այդպիսով կկարգավորվի ոչ միայն «Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության», այլև աշխատանքային միգրանտների իրավունքների պահպանման հարցը։
«Նրանց համար թվային հարթակ կստեղծվի: Վերահսկելու ենք՝ ուր են գնում, որտեղ և ում հետ են ապրում, երբ է ավարտվում համապատասխան փաստաթղթերի ժամկետը և այլն»,-նշել է նա: