կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Պեկին

ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Պեկին

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

 

ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի շենքի մոտ տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի վաշտի և նվագախմբի մասնակցությամբ։

Չինաստանի պաշտպանության նախարար ծովակալ Դուն Ցզյունը ողջունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին։

Անդրեյ Բելոուսովը Պեկինի Տյանանմենի հրապարակում ծաղկեպսակ է խոնարհել Ժողովրդական հերոսների հուշարձանին:

 

  • Կիսվել: