ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից. Ռյաբկով
Մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը Ռուսաստանի նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանելու հնարավորությունը կախված է ԱՄՆ-ից, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Ռուսաստանի նոր դեսպանը մինչ Թրամփի երդմնակալությունը մեկնի ԱՄՆ՝ նա, մասնավորապես, ասել է. «Այն, որ մեր ապագա դեսպանը պարտավոր չէ ագրեման ակնկալել մինչև Նոր տարի, կարծում եմ՝ ակնհայտ է։ Ինչ վերաբերում է հետագա ժամանակացույցերին, դա կախված է ԱՄՆ-ից»:
Ըստ ՌԴ ԱԳ փոխնախարարի՝ խոսքը շատ հայտնի ու փորձառու դիվանագետի մասին, և չի կարող կասկած լինել, որ նա Վաշինգտոնում կցուցաբերի բարձր պրոֆեսիոնալիզմ և հարաբերությունների նորմալացմանն ուղղված աշխատանք։