չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ նախագահը պաշտոնական ճաշ է տվել ի պատիվ Հյուսիսային Կորեայի առաջնորդի. ի՞նչ կար կերակրացանկում

ՌԴ նախագահը պաշտոնական ճաշ է տվել ի պատիվ Հյուսիսային Կորեայի առաջնորդի. ի՞նչ կար կերակրացանկում

Լրագրող Պավել Զարուբինը, որը լուսաբանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան, ցույց է տվել, թե ինչով են հյուրասիրելու պատվավոր հյուրին հյուրընկալողները։ Կերակրացանկի համաձայն՝ «Վոստոչնի» տիեզերակայանում բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարները կհամտեսեն բադով եւ թզով ու նեկտարինով աղցան, պիլմենի՝ կամչատկյան խեցգետնով։

Որպես տաք ուտեստ կմատուցեն ձկնապուր՝ ուխա սպիտակ ամուրից եւ օշարակ՝ փշարմավից։ Որպես երկրորդ կերակրատեսակ կընտրվի սնկով եւ մարմարյա հորթի կողամսով պատրաստված թառափը՝ շոգեխաշած բանջարեղեններով։

Որպես աղանդեր խոհարարները պատրաստել են տափաստանային հապալաս մայրու ընկույզներով եւ խտացրած կաթով։

  • Կիսվել: