կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ նախագահը խոսել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի մասին

ՌԴ նախագահը խոսել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի մասին

  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագիրն առաջխաղացման փուլում է՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է որքան հնարավոր է շուտ ստորագրել փաստաթուղթը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Կարևոր բանակցություններ են նախապատրաստվում տնտեսական մեծ ներուժ ունեցող այլ երկրների հետ: Խոսքը արտոնյալ համաձայնագրի մասին է ԵԱՏՄ-ի և արաբական աշխարհում ու աֆրիկյան մայրցամաքում մեր առանցքային գործընկերներից մեկի՝ Եգիպտոսի միջև, որի հետ Եվրասիական տնտեսական միությունն ունի սերտ հարաբերություններ և ինտենսիվ առևտրատնտեսական շփումներ»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Բացի այդ, Եվրասիական հանձնաժողովը բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ։ Այդ երկրների հետ ազատ առևտրի գոտիների ձևավորումն էլ ավելի կմեծացնի ԵԱՏՄ-ի ներուժը, կավելացնի բարեկամ երկրների շուկաների միջև փոխադարձ մատակարարումները, կխթանի տնտեսությունների զարգացումը, կամրապնդի և կդիվերսիֆիկացնի մեր ընդհանուր շուկան»,- հավելել է ՌԴ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: