հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ նախագահը պահեստազորայինների զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահը պահեստազորայինների զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստազորում գտնվողների համար 2023 թվականի զորահավաքների մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Ինչպես հաղորդվում է՝ պահեստազորում գտնվողները զորակոչվում են Զինված ուժեր, Ազգային գվարդիայի զորքեր, պետական ​​անվտանգության մարմիններ և Անվտանգության դաշնային ծառայություն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 1-ից ՌԴ-ում սկսվել է գարնանային զորակոչը՝ ժամկետային ծառայության համար։ Հրամանի համաձայն՝ 147,000 նորակոչիկ է ուղակվելու զորքեր։ Զորակոչն ավարտվելու է հուլիսի 15-ին։

  • Կիսվել: