հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ նախագահը Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՌԴ նախագահը Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռացատկի Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով:

85-ամյա Տեր-Հովհաննիսյանը պարգեւատրվել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:

Նա նվաճել է երեք ոսկե և երկու արծաթե մրցանակ Եվրոպայի առաջնություններում, աշխարհի ռեկորդակիր է՝ 8,35 մետր ցատկով։

Ռեկորդը սահմանվել է 1967 թվականի հոկտեմբերի 19-ին՝ գերազանցելով 1968 թվականի հոկտեմբերի 18-ին ամերիկացի Բոբ Բիմոնի ռեկորդը(8,90 մ): Տեր-Հովհաննիսյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ:

  • Կիսվել: