հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։

«Մենք պետք է անմիջապես Ռուսաստանի նախագահին և Դաշնության խորհրդին տեղեկացնենք ընդունված որոշման մասին», - հայտարարել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։

Նա նաև նշել է, որ հանձնաժողովը պատրաստ է այն բանին, որ կլինեն նշված շրջաններում ընտրությունները խափանելու փորձեր, սակայն վստահություն է հայտնել, որ այդ խնդիրները կհաղթահարվեն։

ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թ․ մարտի 17-ին։ Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։

  • Կիսվել: