չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Իրան

ՌԴ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Իրան

Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լեւիտինը ուրբաթ երեկոյան ժամանել է Թեհրան ՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ նախագծերի քննարկումներ անցկացնելու համար, հաղորդում է Mehr-ը։

Ինչպես հաղորդում է Թեհրանում Sputnik-ի թղթակիցը, Իրանի մայրաքաղաք երկօրյա այցի ընթացքում Լեւիտինը հանդիպումներ կունենա իրանցի պաշտոնյաների, այդ թվում ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշի հետ:

Պուտինի օգնականը հանդիպում կունենա նաեւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հետ:

Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի նախագիծն այս հանդիպումների ամենակարեւոր հարցն է, նշում են լրատվամիջոցները:

Դեռեւս հունվարին Լեւիտինը Թեհրան էր այցելել, եւ այդ ուղեւորության ամենակարեւոր ձեռքբերումը Իրանի եւ Ռուսաստանի միջեւ Ռեշտ-Աստարա երկաթուղու սուպերնախագծի կառուցման վերաբերյալ համաձայնությունն էր։ 

  • Կիսվել: