կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Մաքսային ենթահանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու որոշմանը: Արգելքը կգործի մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։

Նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. ՛՛Մարտի 10-ին, ՌԴ Տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանական միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է ժամանակավոր արգելել Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկային մշակաբույսերի արտահանում ԵԱՏՄ երկրներ՛՛:

Նշվում է նաև, որ համապատասխան առաջարկը ստացվել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: