շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ն ունի զենք, որը կարող է խոցել թիրախները հակառակորդի տարածքում․ Պուտին

ՌԴ-ն ունի զենք, որը կարող է խոցել թիրախները հակառակորդի տարածքում․ Պուտին

Ռուսաստանի հակառակորդները պետք է հիշեն, որ նա ունի զենք, որը կարող է խոցել թիրախներն իրենց տարածքում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին հղած ուղերձում։

Նա նշել է, որ հնարավոր ինտերվենտների համար հետեւանքները կարող են շատ ավելի ողբերգական լինել, քան անցած դարաշրջանում։ Նրանք (Արեւմուտքը- ծան.՝ ՏԱՍՍ) պետք է ի վերջո հասկանան, որ մենք եւս զենք ունենք, այո, գիտեն այդ մասին, հենց նոր ես ասացի, կա զենք, որը կարող է խոցել թիրախները իրենց տարածքում, եւ որ այն ամենը, ինչ նրանք հիմա հորինում են, ինչով վախեցնում են ողջ աշխարհին, որ այդ ամենն իսկապես սպառնում է հակամարտությամբ՝ միջուկային զենքի օգտագործմամբ, նշանակում է՝ քաղաքակրթության վերացմամբ»,- ասել է նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: