շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ-ն Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակիցներին. հայտարարություն

ՌԴ-ն Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակիցներին. հայտարարություն

Ռուսաստանը Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ռուս դիվանագետների և դեսպանատան ու գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների  կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է Ուկրաինայից տարհանել ռուսական հիմնարկների աշխատակազմը, ինչը կիրականացվի ամենամոտ ժամանակում՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին, այնուհետև նա Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։

 

 

  • Կիսվել: