շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան Իդլիբի հարցով բանակցությունների երկրորդ փուլն են սկսել

ՌԴ-ն ու Թուրքիան Իդլիբի հարցով բանակցությունների երկրորդ փուլն են սկսել

Այսօր Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայում սկսել են սիրիական Իդլիբի իրադրության շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է «Anadolu»-ն:

Նշվում է, որ բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին) և անցկացվում են մամուլի համար փակ ռեժիմով: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին և 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ է անցկացվել ՌԴ-ի և Թուրքիայի պաշտոնատար անձանց միջև: Ռուսական կողմը կոնսուլտացիաներ է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, նաև զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ:

Քննարկվել է մասնավորապես իրադրությունն ապաէսկալացիայի իդլիբյան գոտում:

  • Կիսվել: