չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ-ն պատրաստ է բանակցությունների, բայց Կիևը հրաժարվում է. Պուտին

ՌԴ-ն պատրաստ է բանակցությունների, բայց Կիևը հրաժարվում է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, արձագանքելով Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթին, որը Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում ասել է, որ Աֆրիկյան միությունը մեծ նշանակություն է տալիս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և փոխզիջումների ճանապարհով ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը, ասել է, որ պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հետ, բայց Կիևը հրաժարվում է։

Աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպմանը Պուտինը նորից պնդել է, որ հակամարտության հիմքում Ռուսաստանի անվտանգության սպառնալիքներն են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից։

Նշենք, որ Կիևը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի հետ չի բանակցի այն պայմաններում, ՛՛երբ Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ ու գրավել երկրի 20 տոկոսը՛՛։

Կրեմլը իր հերթին բազմիցս ասել է, որ ՛՛բանակցությունները պետք է հաշվի առնեն նոր իրողությունները՛՛։

 

  • Կիսվել: