երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ

ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ

Եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria.ru-ն։

«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել Է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ։

  • Կիսվել: