ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը՝ ընտրությունների անցկացման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ռուսաստանը պատրաստ է ապահովել, որ Ուկրաինայում քվեարկության օրը ՌԴ զինված ուժերը հարվածներ չհասցնեն, եթե Կիևը որոշի անցկացնել ընտրությունները»,-նշել է նա:



