հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
ՌԴ-ն նկատում է ՆԱՏՕ-ի երկրների ձգտումը՝ «հեռացնելու» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով. Վիկտոր Վասիլև

ՌԴ-ն նկատում է ՆԱՏՕ-ի երկրների ձգտումը՝ «հեռացնելու» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով. Վիկտոր Վասիլև

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն նաև Հայաստանի կողմից կազմակերպության բյուջե անդամավճարները չվճարելու հետ կապված իրավիճակը: «РИА Новости»-ին տված հարցազրույցում՝ այս մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը և նաև պատմել, թե ինչպես է ՆԱՏՕ-ն «հեռացնում» Երևանին ՀԱՊԿ երկրներից:

«ՀԱՊԿ բյուջեն գաղտնիք չէ: 2026 թվականի համար այն կազմում է 278,2 միլիոն ռուբլի ՀԱՊԿ Քարտուղարության համար և 292 միլիոն ռուբլի ՀԱՊԿ Միացյալ շտաբի համար: Հայաստանի մասնաբաժինը, ինչպես արդեն ասացի, կազմում է 10%»,- ասաց նա։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀԱՊԿ-ում «սառեցման» ֆոնին Հայաստանի համագործակցության ընդլայնումը ՆԱՏՕ-ի հետ, պաշտոնյան նշեց, որ բնականաբար ՌԴ-ն նկատում է ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «հեռացնելու» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով:

«Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի բխում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերից: Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հետահայացությամբ, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը ձևավորվել է բավականին բարդ և երբեմն արյունալի: Հարցի պատասխանը, թե ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման հիմնական երաշխավորը բազմամյա պատմության ընթացքում, միանշանակ է և գտնվում է մակերեսին»,- պարզաբանել է Վասիլևը։

  • Կիսվել: