երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախում չի ցանկանում, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան. Պուտին

ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախում չի ցանկանում, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան. Պուտին

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախում չի ցանկանում, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ՛՛պատրաստ է ցանկացած սցենարի՛՛, թեև ոչ ոք դա չի ցանկանում։ Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հատուկ մեխանիզմ էր ստեղծվել՝ նման հակամարտություններից խուսափելու համար։

՛՛Երկրում մեր որոշ գերատեսչությունների ղեկավարներ անմիջականորեն շփվում են միմյանց հետ և հնարավորություն ունեն խորհրդակցելու ցանկացած ճգնաժամային իրավիճակի շուրջ՛՛,-ասել է նա՝ հավելելով, որ այդ մեխանիզմը վկայում է, որ կողմերը չեն ցանկանում ուղղակի առճակատման գնալ։

՛՛Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա՝ ոչ մենք, ապա պատրաստ ենք՛՛,-ընդգծել է Պուտինը:

  • Կիսվել: