չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ն հուսով է` ՆԱՏՕ-ն գնահատում է իրավիճակի լրջությունը. Ռյաբկով

ՌԴ-ն հուսով է` ՆԱՏՕ-ն գնահատում է իրավիճակի լրջությունը. Ռյաբկով

 Ռուսաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն գնահատում է իրավիճակի լրջությունը, որը հանգեցրել Է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշմանը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետը նշել է, որ ստեղծվել են ենթակառուցվածքներ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բելառուսի հետ, կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ:
 
«Ծրագրեր կան, կստեղծվեն անհրաժեշտ պահեստարաններ։ Մենք հուսով ենք, որ իրավիճակի լրջությունը համարժեք է գնահատվում ՆԱՏՕ-ի պաշտոնյաների, իսկ ամենակարևորը` ՆԱՏՕ-ի առաջատար երկրների այն քաղաքական գործիչների և ղեկավարների կողմից, որոնք հավակնում են, այսպես ասենք, աշխարհը ղեկավարել այն կանոններով, որոնք իրենք են իրենց համար ձևակերպել»,- ասել է Ռյաբկովը։
 

  • Կիսվել: