ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՌԴ-ն հերքում է Պեկինից արբանյակային տվյալների ստացումը՝ Ուկրաինային հարվածներ հասցնելու համար

ՌԴ-ն հերքում է Պեկինից արբանյակային տվյալների ստացումը՝ Ուկրաինային հարվածներ հասցնելու համար

Ուկրաինայում մարտական ​​գործողությունների ժամանակ հետախուզական տվյալներ ստանալու համար Ռուսաստանն ունի իր սեփական հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի այն պնդումները, թե Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է արբանյակային հետախուզական տվյալներ՝ Ուկրաինայի տարածքում հրթիռային հարվածների համար, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ունենք մեր սեփական հնարավորությունները, այդ թվում՝ տիեզերական հնարավորությունները՝ կատարելու հատուկ ռազմական գործողության առջև ծառացած բոլոր խնդիրները»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Օլեգ Ալեքսանդրովն «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել էր, որ Կիևն ունի «Ռուսաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի համագործակցության փաստեր» առ այն, որ անցկացվում է Ուկրաինայի տարածքի արբանյակային հետախուզություն՝ ռազմավարական թիրախների խոցման նպատակով:

  • Կիսվել: